Մեկնարկել է հեռուստաբժշկությանը և Էլեկտրոնային առողջապահությանը նվիրված առաջին հայկական միջազգային կոնգրեսը

Մեկնարկել է հեռուստաբժշկությանը և Էլեկտրոնային առողջապահությանը նվիրված առաջին հայկական միջազգային կոնգրեսը

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Երևանի Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում մեկնարկել է հեռուստաբժշկությանն և Էլեկտրոնային առողջապահությանը նվիրված առաջին հայկական միջազգային «ԱՐՄՏԵԼԵՄԵԴ. Ճանապարհ դեպի ապագան» կոնգրեսը։ Այն կտևի հոկտեմբերի 14-16-ը։Կոնգրեսին մասնկացում են ավելի քանի 300 մասնակիցներ Հայաստանից և մի շարք այլ երկրներից՝ Վրաստանից, Մոլդովայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Հունաստանից և այլն։

Հրավիրված զեկուցողները հեռուստաբժշկության ոլորտի 15 միջազգային փորձագետներ են՝ վիրաբուժության պրոֆեսոր, Հեռուստաբժշկության և էլ. առողջապահության միջազգային ընկերության (ISfTeH) նախագահ Միխայել Ներլիխը, IsfTeH-ի գործադիր տնօրեն Յունկապ Կվանկամը, Հարավաֆրիկյան հեռուստաբժշկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Մորիս Մարսը և ոլորտի այլ խոշոր մասնագետներ։

Նրանք կխոսեն աշխարհում ոլորտի զարգացման միտումների, հեռուստաբժշկության ապագայի, ոլորտի կիրառման մեթոդների և այլնի մասին։ Կոնգրեսի լեզուն անգլերենն է։

Կոնգրեսը նպատակ ունի Հայաստանում միջազգային փորձի փոխանակում կատարել, հանրությանը ծանոթացնել ոլոտին, համախմբել հեռուստաբժշկությամբ հետաքրքրվողներին ու մասնագետների և խթանել Հայաստանում հեռուստաբժշկության ոլորտում կրթական ծրագրերի կազմակերպումը։

Կոնգրեսի կազմակերպիչներն են «Տելեբժշկության հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ։ Կոնգրեսին աջակցում են Տելեբժշկություն ամերիկյան և միջազգային ասոցիացիաները և ՀՀ առողջապահության նախարարությունը։ Համագումարի գլխավոր հովանավորն է Orange Armenia ընկերությունը։

Կոնգրեսի ընթացքում բացի ընդլայնված նիստերից, տեղի են ունենալու ուսումնական սեմինարներ և ցուցահանդես-էքսպո։

5  14.10.11 - Մեկնարկեց առաջին հայկական միջազգային “ԱՐՄՏԵԼԵՄԵԴ” կոնգրեսը "Օրանժ" հիմնադրամի աջակցությամբ
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---