Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալան կպայքարի ՀԲ ղեկավարի պաշտոնի համար

Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալան կպայքարի ՀԲ ղեկավարի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո Իվեալան առաջադրվելու է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում: Այդ մասին նրա հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀԱՀ ֆինանսների նախարար Պրավին Գորդհանը, հաղորդում է AFP-ն: Մի քանի օր առաջ Օկոնջո Իվեալայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ նա շահագրգռված չէ այդ պաշտոնը զբաղեցնելու մեջ:

Այսօր երեկոյան ավարտվում է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում թեկնածուների առաջադրման ժամկետը: Ավելի վաղ այդ պաշտոնում ընտրվելու ցանկության մասին հայտնել էր Հարվարդի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---