Մեդվեդևը զգուշացրել է. Այլ երկրների ներքին գործերին միջամտելն անթույլատրելի է

Մեդվեդևը զգուշացրել է. Այլ երկրների ներքին գործերին միջամտելն անթույլատրելի է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ անթույլատրելի է այլ երկրի ներքին գործերին ռազմական միջամտությունը և ընդգծել, որ դա պետք է դիտարկել որպես միջազգային իրավունքի խախտման փորձ:

«Վերջերս դարձյալ ավելացել է նրանց թիվը, ովքեր առաջարկում են խնդիրները լուծելու համար զենք կիրառել»,-ասել է Մեդվեդևը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ իր կարծիքով դա ծայրահեղ վտանգավոր է, այդ միտումն անթույլատրելի է, հաղորդում է Ինտերֆաքսը:

ՌԴ նախագահը զգուշացրել է, որ Սիրիայի և Իրանի հարցերի հանգուցալուծումը միջազգային իրավունքի շրջանցումով, կհանգեցնի անարխիայի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---