Նավթ ներկրող առաջատար երկրները հաջորդ տարի դրա ներկրման վրա կծախսեն 1,5 տրիլիոն դոլար

Նավթ ներկրող առաջատար երկրները հաջորդ տարի դրա ներկրման վրա կծախսեն 1,5 տրիլիոն դոլար

PanARMENIAN.Net - Նավթ ներկրող առաջատար երկրները հաջորդ տարի «սև ոսկի» գնելու վրա կծախսեն 1,5 տրիլիոն դոլար: Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) համապատասխան կանխատեսումը հրապարակել է լոնդոնյան «Ֆայնեշլ թայմս» թերթը: Հաշվարկները կատարվել են ընթացիկ նավթային գների հիման վրա և պայմանով, որ դրանք չեն ավելանա առաջիկա ամիսներին:ՄԷԳ գնահատականների համապատասխան, Եվրամիության երկրները հաջորդ տարի նավթի արտահանման վրա կծախսեն 502 մլրդ դոլար 2011-ի 472 մլրդ փոխարեն: 2012-ին ԱՄՆ-ն արտաքին շուկաներում կգնի 426 մլրդ դոլարի նավթ (2011-ի 380 մլրդ փոխարեն), Չինաստանը՝ 251 մլրդ դոլար (2011-ին 215 մլրդ), Ճապոնիան՝ 198 մլրդ դոլարի (2011-ին 178 մլրդ):

ՄԷԳ մասնագետների կարծիքով, նավթի վրա այսքան զգալի ծախսերը կարող են լրացուցիչ խնդիրներ ստեղծել համաշխարհային տնտեսության համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ նավթի բարձր գները առաջին տեղում են՝ որպես համաշխարհային տնտեսության առավել լուրջ խնդիր՝ ետ մղելով պարտքային ճգնաժամի խնդիրը»,- հայտարարել է ՄԷԳ գլխավոր մասնագետ Ֆաթիհ Բիրոլը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---