Դմիտրի Մեդվեդևն ու Քոֆի Աննանը քննարկում են իրադրությունը Սիրիայում

Դմիտրի Մեդվեդևն ու Քոֆի Աննանը քննարկում են իրադրությունը Սիրիայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում է անցկացնում Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ: Զրույցն ընթանում է «Վնուկովո-2» օդանավակայանում, որտեղից Մեդվեդևը կիրակի օրը կմեկնի մասնակցելու միջուկային անվտանգության երկրորդ գագաթաժողովին Սեուլում և ԲՐԻՔՍ առաջնորդների հանդիպմանը Նյու Դելիում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ծրագրվում է, որ ՌԴ նախագահն ու ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը կքննարկեն Սիրիայում իրադրության խաղաղ կարգավորման ճանապարհները:

Հաշվի առնելով սիրիական ղեկավարության դիրքորոշումը՝ Մոսկվայում գտնում են, որ այսօրվա դրությամբ Աննանի առաքելության գլխավոր խնդիրն է համոզել նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին նստել բանակցությունների սեղանի շուրջ և իշխանությունների հետ ճգնաժամի խաղաղ լուծման հասնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---