Կարեն Անդրեասյան. Նոտարական ծառայության ոլորտում տեղի է ունեցել առկա բոլոր ընթացակարգերի պարզեցում

Կարեն Անդրեասյան. Նոտարական ծառայության ոլորտում տեղի է ունեցել առկա բոլոր ընթացակարգերի պարզեցում

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է արդարադատության նախարարության գործունեության ոլորտում 2011-ի զարգացումները, առկա թերություններն ու խնդիրները:

Նոտարական ծառայություններն, ըստ Կարեն Անսրեասյանի, սահմանել են նոտարի պաշտոնում նշանակվելու, նոտարի թեկնածուների վերապատրաստման նոր կարգ և չափանիշներ, վերանայվել են նոտարական ծառայությունների համար սակագները, սահմանվել և հստակեցվել են այդ ծառայությունների համար ֆիքսված սակագները:

Ուսումնասիրվել են արդարադատության նախարարին հասցեագրված քաղաքացիների բողոքները, որոնց հիման վրա տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ միաժամանակ ուժեղացնելով նոտարների նկատմամբ վերահսկողությունը:

Կարեն Անդրեասյանի գնահատմամբ, 2011-ի ապրիլից իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը, հնարավորություն է ստեղծվել նաև իրավաբանական անձի գրանցումն իրականացնել էլեկտրոնային եղանակով, ընդամենը մի քանի րոպեների ընթացքում, ինչպես նաև տեղի է ունեցել առկա բոլոր ընթացակարգերի պարզեցում, ժամկետների կրճատում:

Մարդու իրավունքների պաշտպան գնահատմամբ`կրճատվել է ամուսնությունների գրանցման ժամկետը և պահանջվող փաստաթղթերի քանակը, անվան փոփոխման համար դիմումատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, իսկ դեկտեմբերի 1-ից ՔԿԱԳ տարածքային մարմիններն աշխատանքներն իրականացրել են էլեկտրոնային կառավարման նոր համակարգով:

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվել են վերանորոգման և հիմնանորոգ-ման աշխատանքները, ավելացվել են երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների քանակը, որոշ քրեակատարողական հիմնարկների բուժկետերը վերազինվել են նոր սարքավորումներով, ինչպես նաև հատկացվել են բավարար չափով դեղորայքներ:

Ավելացել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի մասնաճյուղերի արտա-դրական, գյուղատնտեսական և հացաթխման արտադրամասերում աշխատանքներ իրա-կանացնող դատապարտյալների թվաքանակը՝ 2010թ.-ի 236-ի փոխարեն հասել է 271-ի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---