Աֆղանստանում այսօր միանգամից երեք հարձակում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ականների վրա

Աֆղանստանում այսօր միանգամից երեք հարձակում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ականների վրա

PanARMENIAN.Net - Աֆղանական Ուրուզգան նահանգում մահապարտն ականապատված մոտոցիկլով մխրճվել է ՆԱՏՕ-ի զորասյան մեջ: Ինչպես պատմել են տեղի իրավապահ մարմինները, դա տեղի է ունեցել Չորա գավառում: Եվս մեկ պայթյուն տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի բազայի դարպասների մոտ: Արդյունքում կան տուժածներ զինվորականների և տեղի բնակիչների շարքում, հաղորդում է «Տրուդը»:

Աֆղանստանի հարավում տեղի էր ունեցել ևս մեկ հարձակում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների վրա, մահացել էին երկու զինծառայողներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---