Երևանում կանցնի ցուցահանդես` կին ձեռներեցների մասնակցությամբ

Երևանում կանցնի ցուցահանդես` կին ձեռներեցների մասնակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀԿ կանանց խորհուրդը և Էքսպոմեդիա ցուցահանդեսների նախագծման կենտրոնի նախաձեռնությամբ կկայանա «Կինը եւ բիզնեսը էքսպո 2012» 11-րդ մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպվել է կանանց միամսյակի առթիվ:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի ընթացքում նորովի կներկայացվի գործարար կնոջ կերպարը, հնարավորություն կընձեռնվի հաստատել նոր գործնական կապեր, իրենց գործունեության մասին տեղեկացնել հասարակության ավելի լայն շրջանակներին, ինչպես նաև` ցուցադրել այն ամենը, ինչը թեթևացնում ու բարելավում է կնոջ կենցաղը:

Ցուցահանդեսի նպատակն է խրախուսել կին ձեռներեցներին, նպաստել կնոջ` ՀՀ տնտեսության մեջ էլ ավելի մեծ կարևորությանը, ստեղծել հաջողակ կին ձեռներեցների կերպար:

Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 60 ընկերություններ:

Ցուցահանդեսում կներկայացվեն հետևյալ թեմաներով աշխատանքներ`«Պարֆյումերիա», «Կոսմետիկա և բուժիչ միջոցներ», «Հրուշակեղեն», «Հագուստ», «Կաշվե իրեր և աքսեսուարներ», «Ինտերյեր, դիզայն, ծաղիկներ», «Բիժուտերիա, զարդեր, նորաձև աքսեսուարներ», «Առողջություն և ֆիթնես»:

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա մարտի 31-ին ժամը 1200-ին` քաղաքապետարանի ցուցասրահում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---