Իրանը ապրիլի 13-ին կհանդիպի «վեցնյակի» հետ, հանդիպման վայրը դեռևս հայտնի չէ

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային խնդրի կարգավորման գծով վեց միջնորդ երկրների ներկայացուցիչներն ու բանակցողները Թեհրանից հաջորդ հանդիպումը ծրագրել են ապրիլի 13-ին, սակայն անցկացման վայրի մասին պայմանավորվածություն դեռևս չկա, հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:

Աղբյուրների տվյալների համաձայն` Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն համաձայնում բանակցությունները Ստամբուլում անցկացնելու Իրանի առաջարկին, քանի որ երկխոսության նախորդ փուլը, որը տեղի ունեցավ այդ քաղաքում 14 ամիս առաջ, հաջողության չբերեց: Իսլամական հանրապետության ներկայացուցիչներն իրենց հերթին չեն ուզում բանակցություններն անցկացնել Վիեննայում, քանի որ այդտեղ է գտնվում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կենտրոնական գրասենյակը, որը գտնում է, թե Թեհրանը գաղտնի կերպով միջուկային զենք է մշակում:

Associated Press-ի աղբյուրները հաղորդել են նաև, որ ներկայումս մի շարք այլ քաղաքներ են դիտարկվում` որպես հանդիպման անցկացման վայր, և ինքնին հանդիպմանը ոչինչ չի սպառնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---