Երևանում շարունակվում է անվճար բուժօգնության ակցիան կանանցի միամսյակի առթիվ

Երևանում շարունակվում է անվճար բուժօգնության ակցիան կանանցի միամսյակի առթիվ

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց միամսյակի կապակցությամբ քաղաքապետի կարգադրությամբ անցկացվող «Ձեզ համար, կանա՛յք» անվճար բուժօգնության ակցիայի սկսվելուց հետո անցած երկու շաբաթների ընթացքում տեղամասային պոլիկլինիկաներ են դիմել երևանբնակ 7112 կանայք: Նրանցից 3898-ն արդեն անցել են լաբարոտոր-գործիքային հետազոտություններ: Կանանցից ստացիոնար բուժում են ստանում 72-ը, ուղեգրվել են 405-ը:

Կանացից 37-ն էլ արդեն վիրահատվել են:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---