«Սփյուռք» ամառային դպրոցը նպատակն է՝ նպաստել ազգապահպանությանը

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի բազայի վրա 2012թ.-ին կստեղծվի «Սփյուռք» ամառային դպրոց: Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, սփյուռքի ԶԼՄ-ի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից, «Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացներն ընթանալու են հինգ ուղղություններով`Հայոց լեզվի արագացված ուսուցում, Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վերապատրաստում,Կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների վերապատրաստում, Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոց, Սփյուռքի լրագրողների վերապատրաստում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---