Վաղը կշարունակվի լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը

Վաղը կշարունակվի լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը

PanARMENIAN.Net - Վաղը՝ ժամը 12:00-ին կշարունակվի 2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը: Այս նիստում որոշում կկայացվի դատախազ Հարություն Հարությունյանի դեմ բացարկի միջնորդության մասին, որը նախորդ նիստում ներկայացրեց տուժող կողմը՝ նախաքննության ընթացքում կատարված կեղծիքների համար, և որին միացան բոլոր ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները: Կհարցաքննվի նոր վկա:

Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ.-ի հուլիսի վերջին` ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում (մանրամասները տե՛ս մամուլում Ա. Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի 28.09.2011թ. բաց նամակում՝ զինդատախազ Գ. Կոստանյանին):

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---