Ահմադինեժադ. ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը մոտենում են Հնդկաստանին, Ռուսաստանին և Չինաստանին

Ահմադինեժադ. ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը մոտենում են Հնդկաստանին, Ռուսաստանին և Չինաստանին

PanARMENIAN.Net - Արտասահմանյան զորքերը կարճ ժամկետներում պետք է լքեն Աֆղանստանը, ինչը կնպաստի այդ երկրում խաղաղությանը և կայունությանը, երկուշաբթի օրը Դուշանբեում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

«Աղֆանացիները հարձակման են ենթարկվում իրենց տներում: Մի՞թե խնդիրը աֆղանական ժողովրդի մեջ է: Նույն իրավիճակն է Պակիստանում, Պաղեստինում և մի շարք աֆրիկյան երկրներում»,- ասել է Ահմադինեժադը՝ ելույթ ունենալով Աֆղանստանի հարցով տնտեսական համագործակցության 5-րդ տարածաշրջանային համաժողովում:

«Ողջ խնդիրը ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամների քաղաքականության մեջ է, որոնք ահաբեկչության դեմ պայքարի դիմակի տակ մտան Աֆղանստան և հիմա նման կարգախոսով շրջապատում են Հնդկաստանին, Ռուսաստանին և Չինաստանին»,- ասել է նաև հավելել, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը պետք է փոխեն իրենց քաղաքականությունը, քանի որ անցել է այն ժամանակը, երբ նրանք պայմաններ են թելադրում աշխարհին: -ԼՀ-

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---