Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին պետը դատարան է ներկայացել

Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին պետը դատարան է ներկայացել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը առաջին անգամ Ստամբուլի դատարան է ներկայացել երկուշաբթի օրը, հաղորդում է Zaman թերթը: Բաշբուղը մեղադրվում է Արդարության և զարգացման իշխող կուսակցության վարկաբեկման քարոզարշավի կազմակերպմանը մասնակցելու մեջ:

Դատական նիստին Բաշբուղի հետ միասին որպես մեղադրյալ ներկա են նաև Թուրքիայի մի շարք այլ նախկին բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում Հասան Ըսըզը, Մեհմեթ Օթուզբիրօղլուն, Մեհմեթ Էրոզը և այլք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---