Ռասմուսսեն. ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ եվրոպական երկրների համար![]() 26 մարտի 2012 - 20:01 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ եվրոպական երկրների համար, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը երկուշաբթի օրը ՌԻԱ Նովոստիի կողմից կազմակերպված «Մոսկվա-Բրյուսել» հեռուստախորհրդաժողովի ժամանակ: «ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ այն եվրոպական երկրների համար, որոնք կուզենային Դաշինքի անդամ դառնալ, եթե բավարարեն որոշակի չափանիշներին: Յուրաքանչյուր ինքնավար պետություն իրավունք ունի որոշելու ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, դա բոլոր ինքնավար պետությունների իրավունքն է` որոշում ընդունել այն մասին, թե որ ալյանսներին իրենք կուզենային անդամակցել»,- ասել է նա: Խոսելով Դաշինքին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատել է, որ «առայժմ Վրաստանը չի կատարել անդամակցության համար անհրաժեշտ պայմանները»:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |