Սուդանի 700 հազար քրիստոնյաներ պարտավոր են երեք շաբաթվա ընթացքում լքել երկիրը![]() 26 մարտի 2012 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Սուդանի հարյուր հազարավոր քրիստոնյաներ պարտավոր են երեք շաբաթվա ընթացքում լքել այդ երկիրը, որը նրանց զրկել է քաղաքացիությունից: Վերջնաժամկետը վերաբերում է 700 հազար հոգու: Ինչպես նշվում է Barnabas Fund իրավապաշտպան կայքի տեղեկատվության մեջ, քրիստոնյաները պետք է մինչև սույն թվականի ապրիլի 8-ը լքեն «խիստ իսլամական» Սուդան պետությունը, հակառակ դեպքում նրանց կդիտարկեն որպես օտարերկրացի, ինչը խիստ վտանգավոր է «ոչ մահմեդականների և ոչ արաբների հանդեպ չափազանց թշնամաբար տրամադրված վարչակարգի պարագայում»: Ինչպես նշվում է Barnabas Fund-ի հրապարակման մեջ, լուրջ մտավախություններ կան, որ այն քրիստոնյաները, ովքեր Սուդանում կմնան ապրիլի 8-ից հետո, հետապնդման կամ հարկադրված հայրենադարձության կենթարկվեն: Դրա հետ մեկտեղ փորձագետները մտավախություն ունեն, որ զանգվածային փախուստը հումանիտար աղետի կբերի, քանի որ դրությունը ինչպես Սուդանում, այնպես էլ նորաստեղծ Հարավային Սուդանի Հանրապետությունում շարունակում է ծանր մնալ, հաղորդում է Newsru.com-ը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |