Դավիթ Նալբանդյան. Ես արդեն չեմ կարող հուսալ, որ կկարողանամ հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարում![]() 27 մարտի 2012 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «Ես արդեն չեմ կարող հուսալ, որ կկարողանամ հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարում: 30 տարեկանում, երբ երկու անգամ ոտքի վնասվածք եմ ստացել, իմ առջև նման նպատակ դնել արդեն չեմ կարող: Համաշխարհային վարկանիշի առաջին քառյակը` Ջոկովիչը, Նադալը, Ֆեդերերը և Մարրեյը բարձր մակարդակի խաղ են ցույց տալիս, իսկ մյուս թենիսիստները խիստ տարբերվում են նրանցից»,-խոստովանել է արգենտինացի թենիսիստ ԴավիթՆալբանդյանը: Վերջերս Նալբանդյանը դուրս մնաց Մայամիի Sony Ericsson Open մրցաշարից, որտեղ զիջեց սերբ Յանկո Տիսպարևիչին: Թենիսիստը, որն АТР վերջին վարկանիշում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը, արդեն վերադարձել է Արգենտինա: Կարճատև հանգստից հետո նա կսկսի նախապատրաստվել Դևիսի գավաթի ¼ եզրափակչում Խորվաթիայի հետ խաղերին: Հանդիպումները տեղի կունենան Բուենոս Այրեսում ապրիլի 6-8-ը: «Ես շատ ուրախ եմ, որ հավաքական է վերադարձել Դել Պոտրոն: Նա շատ լավ և ուժեղ թենիսիստ է, և ցանկացած հավաքականի պետք է նման խաղացող: Մենք ամեն բան անելու ենք մեր հավաքականի համար: Ես շատ եմ ուզում, որ մենք նվաճենք Դևիսի գավաթը »,-ասել է Նալբանդյանը: Նա հուսով է, որ կկարողանա հաղթահարել որակավորման մրցաշարերը և նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք; Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |