Երևանի քաղաքապետ. Թատրոնը բոլոր ժամանակներում հայերիս համար իր ուրույն և անփոխարինելի դերն է ունեցել

Երևանի քաղաքապետ. Թատրոնը բոլոր ժամանակներում հայերիս  համար իր ուրույն և անփոխարինելի դերն է ունեցել

PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել համապատասխան ուղղերձով: Ուղղերձում մասնավորապես ասվում է.

«Հայ թատերարվեստի սիրելի գործիչներ,

Թատրոնը բոլոր ժամանակներում հայերիս համար իր ուրույն և անփոխարինելի տեղն ու դերն է ունեցել: Հետևաբար և հայ մարդը հաճախ իրեն հուզող խնդիրների եւ հարցերի պատասխանները փնտրել ու գտել է բեմում:

Վստահ եմ, ինքներդ էլ հաճախ առիթ ունեցել եք համոզվելու, որ հասարակությունը ձեզ իրապես սիրում ու գնահատում է: Եվ դա անկեղծ է, քանզի ձեր կերտած կերպարները հավերժորեն ապրում են հասարակության հիշողության մեջ, դաստիարակում գեղեցիկի, բարու և արդարի վեհ գաղափարներով՝ դժվարին ժամանակներում ժողովրդի մեջ նաև վառ պահելով հավատը վաղվա օրվա նկատմամբ:

Այսօր էլ դուք շարունակում եք ձեր մեծ ավանդը բերել հոգևոր արժեքների պահպանման, տարածման ու զարգացման գործում, արդյունքում նպաստելով մեր երկրի, պետության ամրապնդմանն ու հզորացմանը։ Ու այսօր, շնորհավորելով ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ հաստատակամ մնալ ու հավատարիմ լինել ձեր կոչմանը:

Մաղթում եմ նաև ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Շարունակեք հիացնել հանդիսատեսին ձեր ինքնատիպ ու սպասված բեմադրություններով, հրաշալի դերակատարումներով: Քաջառողջություն, երջանկություն ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն՝ թատերարվեստն ըստ արժանվույն գնահատող ու սիրող, հանդիսատեսով լի դահլիճներում»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---