Շուրջ 40 հազար իսրայելցիներ չեն ցանկանում պատերազմել Իրանի հետ

Շուրջ 40 հազար իսրայելցիներ չեն ցանկանում պատերազմել Իրանի հետ

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում իսրայելցի դիզայներ ամուսինների կողմից տարածված քարոզչությունը թափ է առնում, գրում է Tagesspiegel: Ավելի շատ իսրայելցիներ ուղղակի դիմում են իրանցիներին, հավաստիացնելով նրանց, որ պատերազմ չեն ցանկանում: «Israelis, we love you» (Իսրայելցիներ, մենք սիրում ենք ձեզ), իրենց հերթին իսրայելցիներին պատասխանում են իրանցիները:

«Մենք չենք ռմբակոծի ձեր երկիրը: Մենք սիրում ենք ձեզ»,- 10 օր առաջ նման ուղերձ է տեղադրել իր դիզայնի դպրոցի պատին, այնուհետև Facebook-ում Ռոնի Էդրին: 41 հազարից ավել օգտագործողներ աջակցել են Ռոնիի և նրա կնոջ նախաձեռնությանը:

Ինչպես գրել է «Ռոսբալտը», մարտի 25-ին Թել Ավիվի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի ակցիա Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր ռազմական հարվածի դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---