Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչը կարծում է, որ կառավարությունը կարող էր մեծ արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան կարծում է, որ երկրի կառավարությունը կարող էր մեծ հաջողությունների հասնել կոռուպցիայի և արտագաղթի հետ պայքարում: «Հայաստան ժամանելու պահից ի վեր՝ երկու տարի առաջ, ես առաջընթաց տեսա տեսա կոռուպցիայի և արտագաղթի հետ պայքարի ճանապարհին, կցանկանայի, որպեսզի արդյունքներն ավելի լավը լինեին, այնուամենայնիվ, ես դարձել եմ այն տեխնիկական աշխատանքի ականատեսը, որը կատարել է կառավարությունն այս ուղղությամբ»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:

Ինչ վերաբերվում է գործարար միջավայրի բարելավմանը, ապա այստեղ նույնպես Գիյերմո Տոլոսան որոշակի հաջողություններ է նշել, մասնավորապես, օնլայն ռեժիմով բիզնեսի գրանցման գործընթացը, մրցակցության և օրենսդրական դաշտի բարելավումը:

«Գործարար միջավայրի բարելավումը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը և Հայաստանի սոցիալական բաղադրիչի բարելավմանը»,- ասել է նա:

Իր հերթին ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորտոնը նշել է, որ ողջ աշխարհում նշվում են գործարար միջավայրի բարելավման միտումներ: Հայաստանի առումով նա նշել է, որ գործարար միջավայրի բարելավումը կհանգեցնի երկրում ներդրումների հոսքի ավելացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---