Բաղդադում մեկնարկել է ԱՊԼ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների հանդիպումը

Բաղդադում մեկնարկել է ԱՊԼ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Բաղդադում երեքշաբթի օրը բացվել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների հանդիպումը, հաղորդում է իրանական հեռուստատեսությունը, գրում է ՌԻԱ Նովոստին: ԱՊԼ անդամ-երկրների տնտեսական բլոկի նախարարների նիստը նախորդում է չորեքշաբթի օրը նախատեսված ԱԳՆ ղեկավարների խորհրդակցությանը և կազմակերպության երկրների առաջնորդների հանդիպմանը, որը կայանալու է Իրաքի մայրաքաղաքում մարտի 29-ին:

Ընթացիկ հանդիպման հիմնական հարցերն են տնտեսական համագործակցության և փոխադարձ առևտրի ընդլայնումը, ջրային պաշարների բաշխումը, զբոսաշրջության զարգացումը և այլն:

Բացի դրանից, նախարարները քննարկելու են Պաղեստինի ուղերձը պաղեստինական տարածքների բնակչությանը շտապ ֆինանսական օգնություն տրամադրելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---