Չինաստանն աջակցում է Անանի ջանքերին՝ որպես Սիրիայի հարցով միջնորդ

Չինաստանն աջակցում է Անանի ջանքերին՝ որպես Սիրիայի հարցով միջնորդ

PanARMENIAN.Net - Չինաստանն աջակցում է Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Քոֆի Անանի միջնորդական ջանքերին և սերտորեն համագործակցելու է նրա հետ սիրիական ճգնաժամի կարգավորման համար, երեքշաբթի օրն Անանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոն:

Անանը երեքշաբթի օրը երկօրյա այցով ժամանել է Պեկին, որպեսզի ծանոթացնի սիրիական ղեկավարությանը սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ իր պլանի հետ: Ավելի վաղ նա այցելել է Մոսկվա, որտեղ ստացել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի աջակցությունը:

«Չինական կողմը կուժեղացնի աշխատանքային շփումների ինտենսիվությունը Սիրիայի կառավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կոչ անելով նրանց օգտվել ներկա լուրջ շանսից, դրական արձագանքել բանագնացի միջնորդական ջանքերին»,- ասել է Ցզյաբաոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---