Սիրիայի ազգային խորհուրդը գոհ է, որ Դամասկոսն ընդունել է Աննանի առաջարկները![]() 27 մարտի 2012 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ազգային խորհուրդը (ՍԱԽ) ողջունում է Դամասկոսի որոշումը Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի` սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկն ընդունելու մասին, երեքշաբթի օրը հայտնել է ընդդիմության ներկայացուցիչ Բասմա Կոդմանին: ՍԱԽ-ը հույս է հայտնել, որ վարչակարգի կողմից ծրագրի ընդունումը կհանգեցնի ճնշումների և արյունահեղության դադարեցման: Սիրիայի ղեկավարությունը մարտի 27-ին համաձայնել է երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագրի իրականացմանը: Ծրագիրն առաջարկել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը և աջակցություն է ստացել ՄԱԿ-ի ԱԽ կողմից, հաղորդում է Agence France-Presse-ը: «Սիրիական կառավարությունը Աննանին նամակ է հղել, որում նրա նախաձեռնությանը դրական պատասխան է տրվել»,-հաղորդել է նախարարների աշխատասենյակի ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին: Reuters-ը նշում է, որ Աննանն արդեն հաստատել է, որ ստացել է սիրիական իշխանությունների պատասխանը և ուսումնասիրում է այն: Սիրիական ճգնաժամի կարգավորումը նախատեսում է երկու կողմերի կողմից էլ բռնության դադարեցում, Սիրիայի գործերին արտաքին միջամտության բացառում, հումանիտար կազմակերպությունների մուտքը երկիր և մոնիտորինգի մեխանիզմի ստեղծում: Պաշտոնական Դամասկոսն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայն է կարգավորման ծրագրի դրույթներին, սակայն կային հստակեցման ենթակա որոշ հարցեր:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |