Սիրիայի ազգային խորհուրդը գոհ է, որ Դամասկոսն ընդունել է Աննանի առաջարկները

Սիրիայի ազգային խորհուրդը գոհ է, որ Դամասկոսն ընդունել է Աննանի առաջարկները

PanARMENIAN.Net - Սիրիայի ազգային խորհուրդը (ՍԱԽ) ողջունում է Դամասկոսի որոշումը Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի` սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկն ընդունելու մասին, երեքշաբթի օրը հայտնել է ընդդիմության ներկայացուցիչ Բասմա Կոդմանին:

ՍԱԽ-ը հույս է հայտնել, որ վարչակարգի կողմից ծրագրի ընդունումը կհանգեցնի ճնշումների և արյունահեղության դադարեցման:

Սիրիայի ղեկավարությունը մարտի 27-ին համաձայնել է երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագրի իրականացմանը:

Ծրագիրն առաջարկել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը և աջակցություն է ստացել ՄԱԿ-ի ԱԽ կողմից, հաղորդում է Agence France-Presse-ը:

«Սիրիական կառավարությունը Աննանին նամակ է հղել, որում նրա նախաձեռնությանը դրական պատասխան է տրվել»,-հաղորդել է նախարարների աշխատասենյակի ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:

Reuters-ը նշում է, որ Աննանն արդեն հաստատել է, որ ստացել է սիրիական իշխանությունների պատասխանը և ուսումնասիրում է այն:

Սիրիական ճգնաժամի կարգավորումը նախատեսում է երկու կողմերի կողմից էլ բռնության դադարեցում, Սիրիայի գործերին արտաքին միջամտության բացառում, հումանիտար կազմակերպությունների մուտքը երկիր և մոնիտորինգի մեխանիզմի ստեղծում:

Պաշտոնական Դամասկոսն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայն է կարգավորման ծրագրի դրույթներին, սակայն կային հստակեցման ենթակա որոշ հարցեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---