2012թ. առաջին երեք ամսում արտահանվել է շուրջ 900 տոննա թարմ միրգ ու բանջարեղեն

2012թ. առաջին երեք ամսում արտահանվել է շուրջ 900 տոննա թարմ միրգ ու բանջարեղեն

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ընթացիկ տարվա մարտի 24-ի դրությամբ երկրից արտահանվել է շուրջ 951 տոննա թարմ միրգ ու բանջարեղեն 2011թ. նույն շրջանի 813 տոննայի դիմաց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նա հավելել է, որ 2011թ. երկրից արտահանվել է մոտ 17 հազար տոննա թարմ միրգ ու բանջարեղեն՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես հայտնել է Ռոբերտ Մակարյանը, 2011թ. վերամշակող ընկերությունները մթերել են շուրջ 194 հազար տոննա միրգ ու բանջարեղեն, այդ թվում նաև խաղող 2010թ. 168 հազար տոննա ցուցանիշի դիմաց: Փոխնախարարի խոսքով, 2011թ. խաղողի 1 կգ միջին գինը կազմել է 131,9 դրամ 2010թ. 124,4 դրամի դիմաց: «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք ոչ միայն այդ գինը պահպանելու համար, այլ նաև ավելացնելու, քանի որ գյուղացիների եկամուտների աճը գերակայություն է մեզ համար»,-ասել է նա:

Ինչպես ասել է փոխնախարարը, 2012թ. անց է կացվել մրգի ու բանջարեղենի մթերման մոնիտորինգ: Մասնավորապես, վերամշակող ձեռնարկությունների պահանջարկը կազմել է 61 հազար տոննա բանջարեղեն, որից 50 հազար տոննան բաժին է ընկել լոլիկին, ինչպես նաև 25,5 հազար տոննա միրգ, որտեղ հիմնական մասը բաժին է ընկնում ծիրանին՝ 10 հազար տոննա: 3,5 հազար տոննա դեղձ է մթերվել, 4,3 հազար տոննա խնձոր: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այստեղ պահանջարկը կազմել է 30,7 հազար տոննա, որից 16 հազար տոննան բաժին է ընկել ծիրանին, 11,5 հազար տոննան՝ խաղողին, իսկ 1,5 հազար տոննան՝ դեղձին: Արտահանվել է 400 տոննա բանջարեղեն: «Ասյպիսով, մթերման պահանջարկը վերամշակող ձեռնարկությունների կողմից այս տարի ավելի կլինի 21,5 հազար տոննայով նախորդ տարվա համեմատ, իսկ արտահանման պահանջարկը ավելի կլինի 18 հազար տոննայով»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---