Հաջորդ շաբաթվանից ԵՄ քաղաքացիները կարող են իրենք օրենքներ գրել

Հաջորդ շաբաթվանից ԵՄ քաղաքացիները կարող են իրենք օրենքներ գրել

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը հաջորդ շաբաթ գործողության մեջ կդնի քաղաքացիների կողմից օրինագծեր գրելու նախագիծը, հաղորդում է Reuters-ը: Այն դեպքում, եթե քաղաքացու այս կամ այն նախաձեռնությունը հավաքի ԵՄ առնվազն յոթ երկրների բնակիչների միլիոնից ավել ստորագրությունները, այն կդրվի Եվրախորհրդարանի քննարկմանը:

Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված պլանն ուղղված է միությունում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, ինչպես նաև ԵՄ մարմիններում ժողովրդական իշխանության բացը լրացնելուն, որից բողոքում են ԵՄ ավելի շատ քաղաքացիներ:

Նախաձեռնության քննադատներն արդեն անվանել են այն «թզենու տերև», որը կոչված է թաքցնել եվրոպական ինստիտուտների թափանցիկ և ժողովրդավարական չլինելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---