Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը Հայաստանում 167 գիտական նախագիծ է ֆինանսավորել

PanARMENIAN.Net - Հայաստանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կողմից ամենաբարձր ֆինանսավորում ստացող երկրորդ երկիրն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան բաժանմունքի տնօրեն Համլետ Նավասարդյանը:

«Հայաստանից ֆինանսավորում ստանում է 70 կազմակերպություն: Ֆինանսավորումն իրականացվում է ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի և այլ բնական գիտությունների ոլորտում»,- նշեց նա:

Բանախոսն ասաց, որ 1995 թվականից, երբ Հայաստանը միացել է կենտրոնին, ֆինանսավորվել է մոտ 40.5 մլն դոլար արժողությամբ 167 գիտական նախագիծ. «Անցյալ տարի Հայաստանում 2 մլն դոլարի ֆինանսավորում է կատարվել, որը հիմնականում հատկացվել է բիոքիմիայի ինստիտուտին, հատուկ ինֆեկցիաների կենտրոնին և այլ նախագծերին»:

Կենտրոնի տնօրենը նշեց, որ ֆինանսավորումը կատարվում է ոչ միայն դրամաշնորհների միջոցով, այլև ինստիտուտներին տրամադրվում են սարքավորումներ, ապահովվում է գիտնականների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, կազմակերպվում են դպրոցներ և շատ այլ ուղղություններով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---