Ալեքսանդր Հարությունյանը կհուղարկավորվի մարտի 31-ին` Կոմիտասի անվան պանթեոնում

Ալեքսանդր Հարությունյանը կհուղարկավորվի մարտի 31-ին` Կոմիտասի անվան պանթեոնում

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:

Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ալեքսանդր Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 18:00-20:00-ին` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Մարտի 31-ին, Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի վերջին հրաժեշտը, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---