Շեյխ Նասրալլա. Սիրիական ճգնաժամի միակ լուծումը քաղաքական երկխոսությունն է

Շեյխ Նասրալլա. Սիրիական ճգնաժամի միակ լուծումը քաղաքական երկխոսությունն է

PanARMENIAN.Net - Սիրիական ճգնաժամը «ռազմական լուծում չունի» , կարծում է լիբանանյան շիիթական «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Դամասկոսի դաշնակիցներից մեկի խոսքով, զինված ընդդիմության գործողություններից մեկ տարի անց չի հաջողվել տապալել Բաշար Ասադի ռեժիմը, իսկ արտաքին ներխուժման հարցը Սիրիա կամ այնտեղ արտասահմանյան և արաբական զորքեր ուղարկելը «վերջնականապես փակ է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակում»:

«Ճգնաժամից դուրս գալու միակ ելքը երկխոսության միջոցով քաղաքական կարգավորումն է, և մենք ամենասկզբից կողմերին դա ենք կոչ արել»,- ասել է Նասրալլան, ով ուրբաթ օրը Բեյրութում դիմել է իր կողմնակիցներին: Նա հասկացնել է տվել, որ մեծ հույսեր է կապում Սիրիայում ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Քոֆի Աննանի միջնորդական ջանքերի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---