Քլինթոնը Ասադին խոստանում է «լուրջ հետևանքներ», ընդդիմությանը` «հաղորդակցական սարքավորումներ»

Քլինթոնը Ասադին խոստանում է «լուրջ հետևանքներ», ընդդիմությանը` «հաղորդակցական սարքավորումներ»

PanARMENIAN.Net - Կիրակի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սիրիայի իշխանություններին կոչ է աքրել դադարեցնել ռազմական գործողությունները` հայտարարելով, որ հակառակ դեպքում Դամասկոսը կարող է բախվել «լուրջ հետևանքների»:

Պետքարտուղարը նաև սիրիական ընդդիմությանը կոչ է արել մշակել երկրում իրավիճակի կարգավորման քաղաքական ծրագիր: Ըստ նրա, ԱՄՆ Սիրիայի քաղաքացիական ընդդիմությանը հաղորդակցական սարքավորումներ կտրամադրի:

Քլինթոնն ընդգծել է, որ Սիրիայի կառավարությունն, ամենայն հավանականությամբ, խախտել է երկրում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագիրը:

Կիրակի Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ առաջինը չեն դադարեցնի կրակը:

Ստամբուլում տեղի է ունենում «Սիրիայի բարեկամների» կոնֆերանսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---