Բացվել է կենսաբազմազանության պահպանությանը նվիրված աշխատանքների ցուցահանդես

Բացվել է կենսաբազմազանության պահպանությանը նվիրված աշխատանքների ցուցահանդես

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում այսօր բացվեց Թռչունների օրվան և ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակին նվիրված աշխատանքների ցուցահանդեսը:Ցուցահանդեսի ներկայացված էին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների կատարած շուրջ 50 աշխատանքներ` գրաֆիկայի, նկարների, դիմակների, կոլաժների և փոփարտի տեսքով:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարինա Դոնեցկոն ասաց, որ ցուցահանդեսի նպատակն է ուսանողների աշխատանքների միջոցով հորդորել պահպանել Հայաստանի և ողջ աշխարհի հարուստ կենդանական և բուսական աշխարհի բազմազանությունը:

Գեղարվեստի պետական համալսարանի ուսանող Տաթևիկ Հովասափյանը, ով ներկայացրել էր գրաֆիկական նկար, PanARMEINIAN.Net-ի թղթակցին պատմեց իր աշխատանքի մասին. «Տարբեր սիմվոլների միջոցով փորձել եմ ներկայացնել բոլոր զգացումները թռչումների մասին ու, առհասարակ, բնության հետ մարդու զգացողական կապի մասին, այն յուրահատուկ կոչ է իմ կողմից պահպանել բնությունը»:

Գեղարվեստական ակադեմիայի դասախոս Արաքսյա Ղազարյանը PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք նախ քննարկել են ցուցահանդեսի թեմատիկան ու գաղափարական կողմերը, այնուհետև անցել աշխատանքների ստեղծմանը:

Ցուցահանդեսը կազմակերպել են Երևանի գեղարվեստի ակադեմիան և ՄԱԿ-ի տեղեկատվական վարչությունը:

1992 թվականին ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունեցին Կենսաբազմազանության կոնվենցիան, որը նախատեսված է համակարգել և խրախուսել ՄԱԿ-ի անդամ պետությունների գործողությունները` ուղղված երկրագնդի կենսաբազմազանությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---