Բորիս Թադիչը պաշտոնապես հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին

Բորիս Թադիչը պաշտոնապես հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին

PanARMENIAN.Net - Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը չորեքշաբթի օրը պաշտոնապես հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին, հաղորդում է Տանյուգ գործակալությունը: Ավելի վաղ սերբական ԶԼՄ-ները հաղորդել են այն մասին, որ նախօրեին Թադիչն արդեն տեղեկացրել է իր որոշման մասին մտերիմ համախոհներին: Սպասվում է, որ չորեքշաբթի օրը սերբական խորհրդարանի խոսնակ Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչը նախագահական ընտրությունները կնշանակի մայիսի 6-ին, երբ երկրում տեղի կունենան նաև խորհրդարանական ընտրություններ:

Վերլուծաբանների կարծիքով, Թադիչի հրաժարականի պատճառը դարձել է նրա կողմից գլխավորած Դեմոկրատական կուսակցության դիրքերի ամրապնդումը խորհրդարանական ընտրություններում: Թադիչի կուսակցությունը ներկա պահին, սոցիոլոգների հարցումների տվյալներով, զիջում է մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---