Մաշտոցի պուրակ. Ոստիկանությունը խոչընդոտելու է ապամոնտաժման գործողությունները

Մաշտոցի պուրակ. Ոստիկանությունը խոչընդոտելու է ապամոնտաժման գործողությունները

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում այսօր` ժամը 11:00-ին, կրպակներն ապամոնտաժող բրիգադն եկել էր այգի ներկայացնելու իրենց հետագա անելիքները: Ինչպես PanARMENIAN.Net ndash;ի թղթակիցը տեղեկացել է, բրիգադի անդամ Մանվել Սարգսյանը հայտարարել է, որ իրենք այսօր անցնելու են արգելապատնեշները և սկսելու են կրպակների ապամոնտաժումը: Այս հայտարարությունից հետո փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանն ասել է, որ ոստիկանությունն իր որոշումը չի փոխել և խոչընդոտելու է ապամոնտաժման գործողությունները և արգելապատնեշներից այն կողմ անցնելու դեպքում, այդ գործողությունները ապօրինի կորակվեն:

Ոստիկանների հետ բանակցություններից հետո բրիգադի մի քանի անդամներ` Արմեն Մովսիսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Արմեն Հովհաննիսյանը, մի քանի անգամ անցել են արգելապատնեշներից ներս ապամոտաժման համար չափումներ իրականացնելու նպատակով, սակայն ոստիկանները դուրս են բերել բրիգադի անդամներին բուտիկներից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---