Գրող Արտեմ Հարությունյանը դեմ չէ դառնալ ԱԺ պատգամավոր

PanARMENIAN.Net - Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը դեմ չէ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Մամլո ասուլիսի ժամանակ նա նշեց, որ նման առաջարկ չի ստացել, բայց եթե ստանա, կմասնակցի: Այն հարցին, թե որ՞ կուսակցության կազմում կցանկանար դառնալ ԱԺ պատգամավոր, նա կատակով ասաց, թե «Գրողների կուսակցության»: Գրողը հավանություն է տալիս ավելի հին և պատմություն ունեցող կուսակցություններին, օրինակ ՀՅԴ-ին, Ռամկավար-ազատական կամ Հնչակյան կուսակցությանը:

Հարությունյանի խոսքով գրողներ պետք է լինեն Ազգային ժողովում, որովհետև նրանք ազգի ձայնն են, չնայած հայ հասարակությունը այդքան էլ դա չի հասկանում: «Ես գտնում եմ, որ գործող գրող եմ, աշխատում եմ շատ: եթեԱզգային ժողովը իսկապես գործող կառույց է, ճիշտ է մասնակցելը: Եթե առաջարկեն, սիրով կմասնակցեմ», ասաց նա: Նրա խոսքով, ընտրվելու դեպքում առաջին հերթին երեխաներին կօգներ, քանի որ Հայաստանում կա գաղտնի սով, թերսնուցում: Խոսելով Հայաստանում ներկա ընդդիմության մասին, գրողը նշում է, որ ընդդիմություն պետք է, բայց ոչ այնպիսի, ինչպիսին կա հիմա: Պետք է կոնկրետ միջոցներով և ցիվիլ ձևով հասնել նպատակներին, ոչ թե ամբոխ պտտացնել»,-ասաց նա:

Այնուամենայնիվ նա գտնում է, որ քաղաքական դաշտը Հայաստանում լարված է: Գրողը հունվար-մարտ ամիսներին ԱՄՆ-ում էր, որտեղ տեղի է ունեցել նրա «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակներից» գրքի շնորհանդեսը: Այնտեղ նա շարունակել է աշխատանքը «Արամ Մանուկյան» պոեմի վրա:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---