Թուրքիայում ցմահ բանտարկություն են պահանջում գեներալների համար, ովքեր 1980-ին կատարել են պետական հեղաշրջում

Թուրքիայում ցմահ բանտարկություն են պահանջում գեներալների համար, ովքեր 1980-ին կատարել են պետական հեղաշրջում

PanARMENIAN.Net - Չորեքշաբի օրը Անկարայում սկսվել է երկու թուրք գեներալների դատավարությունը, ովքեր 1980-ին կատարել են պետական հեղաշրջում, գրում է BBC-ն: 94-ամյա գեներալ Քենան Էվրենը և 86-ամյա ՌՕՈՒ նախկին հրամանատար Տախսին Շախինկայան մեղադրվում են օրինական կառավարությունը տապալելու մեջ:

Նրանց ղեկավարությամբ Թուրքիայում կատարած ռազմական հեղաշրջումից հետո 50 հոգի կախաղան են բարձրացվել (նրանց թվում 17-ամյա պատանի), ձերբակալվել են 600 հազար հոգի, հարյուրավոր մարդիկ մահացել են բանտերում:

Սակայն մեղադրյալները ամբաստանյալի աթոռին չեն թույլ առողջության պատճառով:

Մեղադրող կողմը պահանջում է երկու գեներալներին դատապարտել ցմահ բանտարկության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---