Զատկի ձուն պետք է ներկել կարմիր գույնով

Զատկի ձուն պետք է ներկել կարմիր գույնով

PanARMENIAN.Net - «Մարդկանց հոսքը դեպի եկեղեցի և նրաց հետաքրքրությունը եկեղեցական տոների նկատմամբ վկայում է հայ ժողովրդի հոգևոր վերազարթոնքի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:

Տեր Նիկողոսի խոսքով, այս տարի նկատելիորեն աճել է պահքի մասին հետաքրքվողների և այն պահողների թիվը: Պահքը միայն սննդակարգի փոփոխությունը չէ, այն նաև հոգևոր մաքրման և մեղքերից ազատվելու խորհուրդ ունի: Պահքը խորհուրդ ունի մաքրելու մարդուն` հոգեպես և ֆիզիկապես, որպեսզի նա ամբողջությամբ մաքրված ընդունի հաղորդությունը, ասել է քահանան:

Ըստ եկեղեցու, Մեծ պահքի վերջին շաբաթը` Ավագ շաբաթն է, որի ամեն օրը խորհրդանշական է և բոլոր օրերը համարվում են Ավագ: Այս շաբաթվա ընթացքում եկեղեցում հատուկ պատարագ է մատուցվում, բացի Ավագ ուրբաթից, երբ հավատացյալները սգում են Քրիստոսի մահը: Շաբաթ իրականացվում է ճրագալույցի պատարագը և մարդիկ Աստծո լույսն են տանում իրենց տները: Կիրակի օրը` այս տարի ապրիլի 8-ին, քրիստոնյաները նշում են Սուրբ Զատիկը:

«Այսօր, Զատկի սեղանին կարելի է տեսնել տարբեր գույների ներկված ձվեր, դա սխալ է, քանի որ ձուն խորհրդանշում է երկիր մոլորակը, իսկ կարմիր գույնը, որով պետք է ներկվի ձուն` Հիսուս Քրիստոսի թափած արյունը»,- բացատրեց Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---