Ձնահյուսերի սպառնալիքի վերացման աշխատանքները չեն ազդել գնացքների չվացուցակի վրա

Ձնահյուսերի սպառնալիքի վերացման  աշխատանքները  չեն ազդել գնացքների չվացուցակի վրա

PanARMENIAN.Net - Ջաջուռ-Մայիսյան հատվածում ընթացող ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները չեն ազդել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքների չվացուցակին: Ներկա պահին բոլոր ներհանրապետական էլեկտրագնացքները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը շարժվում են համաձայն չվացուցակի` առանց որևէ ուշացման:

Հայատանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը արդեն մի քանի օր Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում իրականացնում է ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները: Պայթեցման եղանակով չեզոքացվեց նոր ձնահյուսի առաջացման վտանգը:

Ձյան շերտի հաստությունը կազմում էր մոտ 1 մ, իսկ վտանգավոր հատվածի երկարությունը` 35-40 մ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---