Գերմանիան առաջարկում է Շենգենյան գոտու ներսում կիրառել սահմանային հսկողություն

Գերմանիան առաջարկում է Շենգենյան գոտու ներսում կիրառել սահմանային հսկողություն

PanARMENIAN.Net - Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը հանդես է եկել Շենգենյան համաձայնության երկրների միջև սահմանային հսկողություն ներմուծելու օգտին: Այդ մասին նա հայտարարել է Rheinische Post թերթին տված հարցազրույցում: Դրա հետ կապված նա իր ֆրանսիացի գործընկեր Կլոդ Գեանի հետ հանդես է գալիս Շենգենի կանոնները բարեփոխելու կողմից:

Ֆրիդրիխի կարծիքով, Եվրոպան պետք է սահմանային հսկողություն սահմանի ոչ միայն խոշոր միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են ֆուտբոլային մրցումները կամ քաղաքական համագումարները, նաև այն դեպքում, եթե Շենգենյան գոտու երկրները չեն հետևում պայմանավորվածություններին և չեն կարող զսպել անօրինական ներգաղթի ալիքը:

Գերմանացի նախարարը նշել է, որ բաց սահմանները շատ բան են նշանակում միասնական Եվրոպայի համար, սակայն հանուն դրա չի կարելի անուշադրության մատնել անվտանգության հարցերը: Եթե այնպիսի երկրներ, ինչպիսին Հունաստանն է, չեն կարող վերահսկել իրենց արտաքին սահմանները, ապա անհրաժեշտ է հսկողություն սահմանել Շենգենի ներսում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---