Նորվեգացի մարդասպանը մահը նախընտրում է հոգեբուժարանին

Նորվեգացի մարդասպանը մահը նախընտրում է հոգեբուժարանին

PanARMENIAN.Net - Անդերս Բրեյվիկը, ով 2011-ի ամռանը Նորվեգիայում կատարել է կրկնակի ահաբեկչություն և սպանել 77 հոգու, հայտարարել է, որ հոգեբուժական հիվանդանոցում բուժումը մահվանից վատ է համարում: Այդ մասին նա հաղորդել է իր 38-էջանոց բաց նամակում, որի հատվածներն ապրիլի 4-ին հրապարակել է Verdens Gang թերթը: Նամակը գրվել է մարտի 26-ին:

«Քաղաքական ակտիվիստին հոգեբուժական հիվանդանոց բուժման ուղարկելն ավելի դաժան է, քան նրան սպանելը: Նման ճակատագիրը մահվանից վատ է»,- գրել է Բրեյվիկը:

Նա փորձում է ապացուցել հոգեբույժներ Թորգեյր Հուսբյուի և Սյուն Սերհեյմի ոչ պրոֆեսիոնալիզմը, ովքեր հանգել են եզրակացության, որ նա տառապում է պարանոիդ շիզոֆրենիայից: Բրեյվիկը պնդում է, որ հոգեբույժների եզրակացության մեջ գտել է առնվազն 200 սխալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---