Հարիսայի, գինու և մեղրի հայկական ծագումը լուրջ պաշտպանության կարիք ունի

Հարիսայի, գինու և մեղրի հայկական ծագումը լուրջ պաշտպանության կարիք ունի

PanARMENIAN.Net - «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն «Հայապահպան միավորում» ՀԿ հետ համատեղ ապրիլի 4-ին հանդես է եկել աշխատանքային խումբ ձևավորվելու նախաձեռնությամբ, որը կզբաղվի հայկական մշակութային արժեքների վերհանմամբ, նրանց մասին ուսումնասիրությունների կատարմամբ, հրապարակմամբ և մասսայականացմամբ: Այդ մասին ապրիլի 4-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Ըստ նրա, դրա անհրաժեշտությունն ակնհայտ է, քանի որ հարևան երկրները, մասնավորապես, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը իրենց են վերագրում հայկական մի շարք ուտեստներ: «Համակարգված աշխատանք է հարկավոր, պահպանելու համար ոչ նյութական մշակույթի այդ արժեքները, մեր մշակույթի այդ ճյուղը»,-ասել է նա:

Ինչպես ասել է Սեդրակ Մամուլյանը, ազգային հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկը՝ հարիսան հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական ժառանգության ցուցակում «քեշկեկ» անվանումով որպես թուրքական ազգային ճաշատեսակ: Իսկ վրացիները հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ կարասագործությունը իրենց ազգային արհեստ ճանաչելու վերաբերյալ: Վրաստանն արդեն իսկ ճանաչվել է գինեգործության բնօրրան: Ավելին, Վրաստանը որոշել է ամրագրել մեղրի արտադրության բնօրրան կոչվելու իրավունքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի պատգամավորներից մեկը:

Պատմաբան Ռուբեն Նահատակյանն էլ նշեց, որ վրացիները պնդում են, թե հենց իրենց տարածքում է առաջացել գինեգործությունը՝ մոռանալով, որ Կախեթիան պատմական հայկական տարածք է և ասյտեղ հայտնաբերվել են արմենոիդների գանգեր: Ինչ վերաբերում է Վրաստանի հայտարարությանը մեղվագործության վերաբերյալ, ապա, ըստ նրա, գոյություն ունի նույնիսկ երկու հայկական մեղվատեսակ: Հարևանները մշտապես կյուրացնեն մեր մշակութային ժառանգությունը, քանի դեռ այն անպաշտպան է»,-ասել է մասնագետը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---