2012-ի առաջին 2 ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվել է 201 264 ուղևոր

2012-ի առաջին 2 ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվել է 201 264 ուղևոր

PanARMENIAN.Net - 2012թ. հունվար-դեկտեմբերին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 201 264 ուղևոր` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 192 619 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 92 464 մարդ` 2011թվականի 89 713-ի դիմաց, մեկնել է 108 800 մարդ` 2011 թվականի 102 906-ի դիմաց:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 1234 տոննա բեռ` 2011թ. 987 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 578 տոննա բեռ` 2011թ. 333 տոննայի դիմաց և ներկրվել է 656 տոննա` 2011թ. 654 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 1387` 2011թ. 1277-ի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---