Թիմուր Ռոդրիգեսը «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլի հատուկ հյուրն է լինելու

Թիմուր Ռոդրիգեսը «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլի հատուկ հյուրն է լինելու

PanARMENIAN.Net - Ռուսական էստրադայի ներկայացուցիչ, հայտնի շոումեն Թիմուր Ռոդրիգեսն այս տարի լինելու է «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հայաստանյան ընտրական փուլի հատուկ հյուրը: Այդ մասին հայտնում է մրցույթի մամլո ծառայությունը:

Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից, որտեղ առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք: 2010 թ-ին մրցույթում հաղթանակ տարավ Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» կոչմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---