«Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի հաղթողները կմասնակցեն միջազգային օլիմպիադային

«Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի հաղթողները կմասնակցեն միջազգային օլիմպիադային

PanARMENIAN.Net - Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում սկսվել է «Կենսաբանություն» առարկայի հանրապետական օլիմպիադան: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից` օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է Երևանից և մարզերից 97 աշակերտ:

Միջոցառմանը ներկա են եղել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը և Գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նախարարը խոստացել է, որ օլիմպիադայի լավագույն մասնակիցները ճամբարներում հանգստանալու ուղեգրեր կստանան: Արմեն Աշոտյանը նշել է, որ հանրապետական փուլի հաղթողները մասնակցելու են միջազգային օլիմպիադային՝ ներկայացնելով Հայաստանը. «Շարունակելով մեդալներով հայրենիք վերադառնալու բարի ավանդույթը, ուզում եմ հույս հայտնել, որ այս տարի «Կենսաբանություն» առարկայից ևս կունենանք մեդալներ»:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի գործնական առաջադրանքներն աշակերտները կանցկացնեն թիվ 118 ավագ դպրոցի տեխնիկապես վերազինված լաբորատորիաներում:

Արմեն Աշոտյանը շրջել է նաև դպրոցի կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներում, ներկա եղել գործնական դասի:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---