Անհայտ գրոհայինները գրավել են Մալիում Ալժիրի հյուպատոսարանի շենքը և առևանգել աշխատողներին

Անհայտ գրոհայինները գրավել են Մալիում Ալժիրի հյուպատոսարանի շենքը և առևանգել աշխատողներին

PanARMENIAN.Net - Անհայտ գրոհայինները զավթել են Մալիի Գաո քաղաքում գտնվող Ալժիրի հյուպատոսարանի շենքը և առևանգել նրա աշխատակիցներին: «Գաոյում Ալժիրի հյուպատոսին և հյուպատոսարանի ևս վեց աշխատողներին բռնի ուժով ստիպել են լքել դիվանագիտական առաքելության շենքը: Ներկա պահին նրանք գտնվում են մեզ անհայտ կողմի ձեռքերում»,- Ալժիրի ԱԳՆ ղեկավար Մուրադ Մեդելսիի խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---