Ինչպես են ծնվում սենսացիաները. Ռուսական աղբյուրները, խոսելով ՌԼԿ մասին, շփոթե՞լ են ռուսական Արմավիրը հայկականի հետ 6 ապրիլի 2012 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «ԿՄ» պորտալը, հղում անելով NNK գործակալությանը, հանդես է եկել սենսացիոն նորությամբ՝ ՌԴ-ն Հայաստանում նոր ՌԼԿ է կառուցում, ընդ որում Արմավիրի մարզում: Այդ հաղորդագրությունները մեկնաբանել է Alte Et Certe վերլուծական բյուրոյի (Մոսկվա) ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը՝ հայտարարելով, թե «ռուսական ՌԼԿ-ն Հայաստանում կկատարի այն խնդիրները, ինչ և ռադիոլոկացիոն համակարգը ադրբեջանական Գաբալայում»: Հավանաբար, «ԿՄ» պորտալն ուղղակի շփոթել է Հայաստանի Արմավիրի մարզը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հետ, որտեղ կառուցվել է ՌԼԿ, որի պետական փորձարկումները նախատեսված են 2012 թվականին: Իսկ Հայստանում ոչ մի ՌԼԿ Ռուսաստանը դեռ չի կառուցում, համենայնդեպս, ոչ պաշտոնական ոչ էլ ոչ պաշտոնական տեղեկություն այդ մասին, նույնիսկ շշուկների մակարդակով, չկա: Հավանաբար, Հայաստանում ռուսական ՌԼԿ կառուցելու գաղափարը սկսեց ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր տարածքում Գաբալայի ՌԼԿ նման ռադիոլոկացիոն կայանի կառուցման հարցը: PanARMENIAN.Net ն այժմ փորձում է պաշտոնական մեկնաբանություն ստանալ «Հայաստանում ռուսական ՌԼԿ» թեմայով: Մոսկվայի և Բաքվի միջև պայմանագիրը Գաբալայի ՌԼԿ օգտագործման մասին ավարտվում է 2012թ.: Ներկայումս կողմերը փորձում են պայմանավորվել այն երկարաձգելու մասին: Ըստ ԶԼՄ-ների, այդ գործընթացը ձգձգվում է, քանի որ Ադրբեջանը ցանկանում է ավելացնել ՌԼԿ վարձակալության վարձը: Ռուսաստանը սկսել է ՌԼԿ համակարգի տեղակայումը ԱՄՆ հետ անհաջող բանակցություններից հետո եվրոպական ՀՀՊ համակարգի զարգացման վերաբերյալ: Ենթադրվում է, որ այն շահագործման կհանձնվի այս տարվա մայիսին: Հակահրթիռային համակարգեր կտեղակայեվն Չեխիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Թուրքիայում, Նիդերլանդներում ու Իսպանիայում: Մոսկվան պահանջում է Վաշինգտոնից իրավական երաշխիքներ, որ ԱՄՆ հրթիռները չեն ուղղվի Ռուսաստանի տարածքի վրա: ԱՄՆ-ն, իր հերթին, երաշխիքներ չի տալիս և հորդորում է Ռուսաստանին հավատալ նրա բանավոր խոսքին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |