ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍՊԱՆՈՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԻՆԸ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ 6 ապրիլի 2004 - 23:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում Աբրահամյանների ընտանիքին սպանողը դատապարտվել է ինը տարվա ազատազրկման: Ստավրոպոլի երկրակրամասային դատարանի տեղեկացմամբ, Պրեդգոռնի շրջանի 16-ամյա բնակիչ Ալեքսանդր Նեստերենկոն մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի սպանության եւ ավազակության համար հոդվածներով: Քանի որ մեղադրյալի 18 տարին դեռ չի լրացել, նա չէր կարող դատապարտվել 9 տարուց ավելի ժամկետով: Աբրահամյանների ընտանիքը գնդակահարվել էր որսորդական կարճափող հրացանով, 2003թ. սեպտեմբերին Վերխնետամբուկանսկ ավանում` նրանց տան վրա կատարված ավազակային հարձակման ժամանակ: Դիմակավորված երկու հարձակվողներն սպանել էին մորը եւ 20-ամյա որդուն, իսկ հայրը հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում եւ մահացել հիվանդանոցում: Դատարանի առջեւ կանգնեց մեղադրյալներից միայն մեկը, քանի որ նախկինում դատված նրա 25-ամյա հանցակիցը գտնվում է Սերբսկու անվան ինստիտուտում` հոգեբանական փորձաքննություն անցնելու համար:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |