Մոսկվան, ինչպես և Երևանը, ամենախոցելին է հուշարձանների պահպանության առումով

Մոսկվան, ինչպես և Երևանը, ամենախոցելին է հուշարձանների պահպանության առումով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Հայաստանի մայրաքաղաքները ամենախոցելին են հուշարձանների պահպանության առումով, ասում են հայ և ռուս մասնագետները:

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը «Մշակութային ժառանգության պահպանությունը Երևանի և Մոսկվայի օրինակով» թեմայով կլոր սեղանից առաջ PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ իրավական առումով Երևանն ու մարզերը հավասար են հուշարձանների պահպանման գործում, բայց մայրաքաղաքն ավելի մեծ ուշադրության կարիք ունի: «Երևանն ամենաակտիվ քաղաքաշինական գոտին է, և հուշարձանների առումով ամենախնդրահարույցը: Հողն ամեն տեղ տարբեր գին ուն: Շիրակում կամ Լոռիում հողը մեծ արժեք չունի, և հուշարձանները պահպանելը հեշտ է: Երևանի տարածքում մեծ ջանքեր են պետք, հուշարձանները պահպանելու համար», ասաց Սիմոնյանը:

Մոսկվայի մշակութային ժառանգության պահպանման դեպարտամենտի Մշակութային ժառանգության օբյեկտների պետական հաշվառման վարչության պետի տեղակալ Միխայիլ Իվանովն էլ իր հերթին ասաց. «Մոսկվան նույնպես շատ խոցելի քաղաք է. Դա մի քաղաք է, որտեղ շատ դինամիկ կերպով զարգանում է քաղաքաշինությունը, միշտ շինություններ, ճանապարհներ կառուցելու կարիք կա: Այդ ժամանակ կոնֆլիկտ է առաջանում, երբ հուշարձանը հայտնվում է նոր ճանապարհի, նոր թաղամասերի շինարարության ճանապարհին»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---