Հայաստանի մասին պատմող «Այստեղ» ֆիլմն ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվելու է մեծ էկրանին

Հայաստանի մասին պատմող «Այստեղ» ֆիլմն ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվելու է մեծ էկրանին

PanARMENIAN.Net - Հայաստանի մասին պատմող Բրեյդեն Քինգի «Այստեղ» (Here) ֆիլմն ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվելու է մեծ էկրանին: Ցուցադրությունները տեղի են ունենալու ապրիլի 27-ից սկսած` Լոս Անջելեսի կինոթատրոններում:

Ֆիլմը պատմում է Հայաստանում արբանյակային հետազոտությունը ղեկավարող ինժեներ Ուիլի մասին: Մի առավոտ գյուղական հյուրանոցում նա հանդիպում է Կատարինեին` մի հայրենադարձ հայ լուսանկարչուհու, ով երկար տարիներ անց առաջին անգամ տուն է վերադարձել: Երկու միայնակ ճամփորդների միջև գրեթե վայրկենական, չգիտակցված կապ է առաջանում, նրանք ներքին մղումով որոշում են միանալ: Ի վերջո, Ուիլը գտնում է, որ երկիրն անպետք տվյալների աղբյուր է, մինչդեռ ըստ Կատարինեի` հայրենի տան հետ իր հարաբերությունները վերահաստատելու միջոց է:

Ֆիլմը մասնակցել է աշխարհի տարբեր երկրների կինոփառատոներին, իսկ պրեմիերան եղել է 2011թ-ին Սանդենսի և Բեռլինի կինոփառատոներում:

Բրեյդեն Քինգը ծնվել է 1971 թ-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում:1993-ին ավարտել է Լոս Անջելեսի Հյուսիսային Կարոլինա համալսարանի Կինոյի և հեռուստատեսության դպրոցը: Նրա «Հոլանդական նավահանգիստ. որտեղ ծովը կոտրում է մեջքը» ֆիլմը ցուցադրվել է 20-ից ավելի խոշոր կինոփառատոներում և աշխարհով մեկ շրջել է «Boxhead Ensemble»-ի անվանի խմբի կենդանի, հանպատրաստից երաժշտության նվագակցությամբ: Քինգի ֆիլմերը փորձում են ջնջել դասակարգումները, համատեղել ավանդական միջոցներն ու փորձարարական մոտեցումները: Նրա գործերը ցուցադրվել են աշխարհի առաջատար կինոփառատոներում և հաստատություններում, որոնց թվում են Սանդենսը, Ռոտերդամը, Բեռլինը, Լոնդոնը, Մելբուռնը, Սինգապուրը, Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանը և այլն: Քինգը դասավանդել է Յեյլի, Հարավային Կալիֆորնիայի համալսարաններում, Բարդ, Ուիթոն քոլեջներում և այլուր: Նրան շնորհված պարգևների թվում են Կաննի ԿՓ-ի Ատելյեի մրցանակը և NHK-ի ռեժիսորական մրցանակը Սանդենսի ԿՓ-ում 2008-ին, Արտհաուսային և փորձարարական կինոյի միջազգային կոնֆեդերացիայի (CICAE) մրցանակը 2011-ին Բեռլինի ՄԿՓ-ում և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---