Էրդողանը ինքը հարցերը կլուծի սիրիացիների հետ, եթե նրանք չենթարկվեն Աննանի ծրագրին

Էրդողանը ինքը հարցերը կլուծի սիրիացիների հետ, եթե նրանք չենթարկվեն Աննանի ծրագրին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել սիրիական ռեժիմի դեմ, եթե վերջինս չենթարկվի Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագրին:

Նա չի մեկնաբանել, թե ինչ միջոցներ նկատի ունի, սակայն ընդգծել է, որ Անկարան սպասում է մինչև ապրիլի 10-ը, երբ Ասադի զորքերը կդադարեցնեն գրոհները և կլքեն քաղաքները:

«Անհրաժեշտ է ավելի լրջորեն զբաղվել այս հարցով: Հաստատվել է ապրիլի 10-ը և անհրաժեշտ է ուշադիր հետևել գործընթացին: Կսպասենք մինչև ապրիլի 10-ը, հետո կիրականացնենք համապատասխան միջոցները»,-հայտարարել է Էրդողանը:

Վարչապետը հիշեցրել է, որ Սիրիայում անկարգությունների պատճառով թուքական սահմանը անցել է 24 հազար մարդ: Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ ճգնաժամի ձգձգման պատճառով նրանց թիվը կարող է հասնել 100 հազարի: Այնուամենայնիվ, Անկարան չի պատրաստվում փակել սահմանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---