ԵՄ-ն հաստատել է, որ Իրանի բանակցությունները «վեցնյակի» հետ կանցնեն Ստամբուլում

ԵՄ-ն հաստատել է, որ Իրանի բանակցությունները «վեցնյակի» հետ կանցնեն Ստամբուլում

PanARMENIAN.Net - Իրանի բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների հետ կվերսկսվեն շաբաթ օրը, ապրիլի 14-ին Ստամբուլում, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով Մայքլ Մանին, որը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գծով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղարն է:

«Մեզ հաջողվեց պայմանավորվածության հասնել ապրիլի 14-ին Ստամբուլում բանակցությունները վերսկսելու վերաբերյալ»,-հայտարարել է Մաննը:

Իրանի ԶԼՄ-ները կիրակի օրը հայտնել էին, որ Թեհրանը համաձայնվել է բանակցել «վեցնյակի» հետ Ստամբուլում ապրիլի 13-14-ին:

Թուրքիայի վարչապետն իր հերթին նախօրեին հայտարարեց, որ դեռ չի կարող հաստատել, որ բանակցությունները կանցնեն Ստամբուլում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---